Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է Քիմ Քարդաշյանը՝ Փարիզի հյուրանոցից միայնակ դուրս գալիս, որից վայրկյաններ անց նա վերադառնում է հյուրանոց ու նորից դուրս գալիս 1-ամյա դստեր` Նորթ Ուեսթի հետ:
Այդ տեսանյութից հետո բոլորը սկսում են Քիմին մեղադրել, որ նա իր դստերը «մոռացել» է հյուրանոցի համարում: Քիմը մեկնաբանել է կատարվածը` իր միկրոբլոգում գրառում կատարելով: Նա նշել է.«Լսել եմ, որ ասում են, թե ես երեխայից մոռացել եմ հյուրանոցի համարում, կատա՞կ եք անում, ես գնացի ընդամենը մեքենայի նստատեղերը ստուգելու, քանի որ դրանց հետ կապված խնդիրներ էին առաջացել»:
