16:36 , 4 հոկտեմբեր, 2014
Asekose.am-ը գրում է․
Արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 5-ին մեկնարկում է «Հայաստանի Ձայնը» նախագծի 3-րդ եթերաշրջանը, որի մարզիչներն են Սոնան, Հայկոն, Արմեն Մարտիրոսյանը և Եվա Ռիվասը: Սակայն քննադատություններն այս անգամ ավելի արագ եղան, քան բուն հեռուստաշոուն. ընդ որում` դրանց մեծ մասն ուղղված են մարզիչներին: Համացանցային գրառումների «զոհերից» մեկը Եվա Ռիվասն է. նրան մեղադրում են ոչ բավական փորձ, ձայնային տվյալներ չունենալու և հայերենի չիմացության մեջ: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Եվա Ռիվասի հետ, ով առաջին անգամ մեկնաբանում է իրեն ուղղված քննադատությունները, մեղադրանքները, և, առհասարակ, «Հայաստանի Ձայնը» նախագծի մարզիչ դառնալը:
-Երբ Ձեզ առաջարկեցին լինել մարզիչ «Հայաստանի ձայնը» նախագծում, հեշտությա՞մբ համաձայնեցիք՝ հաշվի առնելով այն փաստը, որ նմանատիպ նախագծերում ժյուրիի անդամներն ավելի շատ են քննադատվում, քան մասնակիցները:
-Ես շատ հեշտ եմ համաձայնել և համաձայնելուց առաջ այդքան էլ չեմ կենտրոնացել սպասվող խոսակցությունների ու բամբասանքների վրա երևի այն պատճառով, որ չեմ վախենում քննադատություններից, որովհետև ես գիտեմ, թե հասարակությունն ինչպես է մտածում հայտնի մարդկանց և արտիստների մասին: Շատ հաճախ քննադատություններ լինում են, եթե նույնիսկ արտիստն արժանի չէ դրան: Բացի այդ, ես գիտեմ նաև, որ քննադատությունը հանրաճանաչ լինելու ապացույցն է:
-Երբ հայտնի դարձավ, որ Դուք եք լինելու մարզիչներից մեկը, միանգամից համացանցում քննադատական խոսակցություններ ծավալվեցին, որ Եվա Ռիվասն այն երգչուհին չէ, ով պետք է կիսվի իր փորձով և ուղղություն ցույց տա մասնակիցներին: Ի՞նչ կասեք այս մասին:
-Հայաստանում, ցավոք, շատերը չգիտեն, թե ով է իրականում Եվա Ռիվասը և կյանքի ինչ դպրոց է անցել նա, և նրանք չգիտեն, թե ինչ կարող է և ինչ չի կարող տալ Եվա Ռիվասը մասնակիցներին: Երբ կսկսվի նախագիծը, այդ ժամանակ էլ բոլորն ականատեսը կդառնան այն բանի, թե իմ թիմի մասնակիցներն ինչպես կաճեն՝ որպես երգիչներներ, և ինչպես կաճի նրանց տաղանդը:
-Կարծիք կա այն մասին, որ Ձեր հայերենի չիմացությունը խնդիրներ կառաջացնի մասնակիցների և հանդիսատեսի հետ շփման ժամանակ: Ձեր հայերենը կատարելագործելու փորձեր անու՞մ եք:
-Հայերենիս կատարելագործումն այս պահին խիստ գրաֆիկի և զբաղվածության պատճառով մղվել է երկրորդ պլան: Իհարկե, հասկանում եմ, որ դա այդքան էլ լավ չէ, բայց մասնակիցների և մարզիչների հետ շփվելիս ես խնդիրներ չունեմ, քանի որ ինձ հետ միշտ կա մարդ, ով անհրաժեշտության դեպքում կթարգմանի: Բայց հիմնականում էլեմենտար բաներն ինքս էլ կարող եմ հայերեն ասել, որովհետև հայերենիս իմացությունն ամբողջությամբ սահմանափակված չէ, 50 տոկոսով հասկանում և արտահայտվում եմ, բայց ոչ անծանոթ մարդկանց մոտ, որովհետև ամաչում եմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ