ՌԴ-ն որևէ մեկին երբևիցե թույլ չի տա իր մանևրելու տարածքը կրճատել՝ ԱՄՆ լինի, թե՝ Ղազախստան. Աշոտ Մանուչարյան


16:06 , 4 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե հոկտեմբերի 10-ին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը գրեթե հավաստի է։ «Համարյա կարելի է հավաստի ասել՝ այո՛, կստորագրվի»,- ասաց նա և հավելեց, թե Ռուսաստանը թույլ չի տալիս ԱՄՆ-ն, Բելառուսը կամ Ղազախստանն իր մանևրելու սահմանները նեղացնեն, որը ներկայիս գլոբալ աշխարհակարգի վերադասավորումների պայմաններում ընդլայնվում է ՀՀ-ի, այդ թվում նաև ԼՂՀ-ի միջոցով։ «Ռուսաստանը որևէ մեկին՝ Ղազախստան, չգիտես ինչ, երբևիցե թույլ չի տա իր մանևրելու տարածքը կրճատել, Միացյալ Նահանգներին թույլ չի տա, էլ ուր մնաց Ղազախստանին»,- ասաց նա։

-Պարո՛ն Մանուչարյան, Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի նախագծին: Դրան զուգահեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով՝ ասել է, որ արդեն մոտենում է ավարտին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը, որի մասին կրկնել է նաև ՌԴ փոխվարչապետը։ Չնայած դրան, Հայաստանում հոռետեսները շատ են, որոնք ոչ միայն ԵՏՄ ծրագրին չեն հավատում, այլ պնդում են, որ ինչպես նախորդ անգամները, այս անգամ ևս հոկտեմբերի 10-ին այդ փաստաթուղթը չի ստորագրվի։ Ըստ Ձեզ, ի վերջո, կլինի՞ ստորագրված փաստաթուղթ հոկտեմբերի 10-ին Հայաստանի անդամակցության մասով, թե՞ ոչ։

-Համարյա կարելի է հավաստի ասել՝ այո՛, կստորագրվի։ Իհարկե, հիմա ամեն ինչ, ինչ տեղի է ունենում աշխարհում և հատկապես՝ Եվրասիական միության ձևավորման շուրջ, անցնում է ընդհանուր բախման լույսի ներքո, այսինքն՝ աշխարհաքաղաքական կարգը փոխելու բախման լույսի ներքո։ Իսկ հիմա աշխարհակարգի կազմաքանդման բախումն առաջին հերթին մի կողմից Միացյալ Նահանգների և մյուս կողմից էլ՝ Ռուսաստան-Չինաստան զույգի, ինչպես նաև Միացյալ Նահանգների կողմից ուժով կոնսոլիդացված Եվրոպայի միջև է։ Այլ կերպ՝ շատ բարդ իրավիճակ է աշխարհում, և այս բարդ վիճակի կիզակետերից մեկը ԵՏՄ-ն է, այսինքն՝ անդադար նա հարվածների է արժանանալու, և իհարկե, այդ տեսակետից բարդություններ կարող են առաջանալ ցանկացած պահի, դրա համար ասում ենք համարյա հավաստի կստորագրվի։

-Բայց դրան զուգահեռ նույն հակառակ տեսակետ ունեցողները պնդում են, որ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ ՀՀ-ի անդամակցության հարցը բարձրացրել է, ինչը սակայն չեն արել ԵՏՄ մյուս անդամ երկրները՝ Ղազախստանն ու Բելառուսը, որոնք, ի դեպ, այս անգամ էլ լուռ են, ինչն էլ հիմք է տվել կարծելու, որ այս անգամ էլ ստորագրումը կհետաձգվի։

-Բելառուսի և Ղազախստանի պատասխանատու դեմքերը 2-3 օր առաջ նույնատիպ հայտարարություն արել են Հայաստանի մասով, բայց անգամ դա չի խնդիրը, ես իմ խոսքում ասացի, որ այդ երկրներում գործում են և գործելու են Միացյալ Նահանգներն ու նրանց դաշնակիցները՝ խնդիրներ ստեղծելու առումով։ Հիմա բախումը շատ կոշտ է համաշխարհային և այդ տեսակետից, այդպիսի պրոբլեմներ եղել են, կան և լինելու են, եթե նույնիսկ ստորագրման պահին չառաջանա, հետո կարող են առաջացնել, դա մտնում է ընդհանուր բախման տրամաբանության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ