Երգիչներ Սոֆի Մխեյանը, Գուրգեն Դաբաղյանը, Գոհար Հովհաննիսյանը, Աղասի Իսպիրյանն ու Մավր Մկրտչյանը մեկնել են Ռուսաստան` մասնակցելու «100 տարի անց» խորագիրը կրող համերգային ծրագրին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Life.panorama.am-ը զրուցել է Սոֆիի և Գուրգենի հետ, ովքեր տեղեկացրել են, որ 1 ամիս տևելիք համերգային շրջագայության ժամանակ լինելու են Ռուսաստանի 18 քաղաքներում: Այսօր տեղի կունենա նրանց առաջին համերգը` Վոլգոգրադում:
