Արմատական փոփոխությունը միայն իշխանափոխությունը չէ. Շիրինյան. (տեսանյութ)


15:12 , 4 հոկտեմբեր, 2014

Արմատական փոփոխությունը միայն իշխանափոխությունը չէ. Շիրինյան. (տեսանյութ)Panorama.am-ը գրում է․

«Իշխանափոխություն լինելու է, թե՞ չէ: Հոկտեմբերի 10-ին կլինի միգինգը և դրանից կարելի է ենթադրել, թե ընդդիմությանը փոփոխությունների պահանջների ինչպիսի չափ կունենա»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներքաղաքական զարգացումների մասին նման դիտարկում արեց քաղաքագետ Լևոն Շիրինյան:

Շիրինյանը նշեց, որ կցանկանար հանրահավաքում եռյակը հնչեցներ, եթե արմատական փոփոխություն է ուզում, ապա դա չպիտի հանգի միայն իշխանափոփոխության. «Իշխանության փոփոխությունը պայման կարող է լինել: Հստակ պիտի հայտարարվի, որ երկրում պետք է կառուցվի իրավական պետություն, եթե սա չի լինելու, ուրեմն անիմաստ է լինելու ամեն ինչ»:

Տեսանյութն՝ այստեղ