15:06 , 4 հոկտեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է․
ՀՀ պաշտպանության նախարարությունը կփորձի կառավարիչ գտնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք աշխատում ենք կառավարության հետ միասին, չէ՞ որ մենք կառավարու թյան կազմում ենք, որպեսզի փնտրենք ու կգտնենք նոր նորմալ կառավարիչ, որ Մարզահամերգային համալիրը օգտագործվի ըստ իր նշանակության»,- նշեց նախարարը:
Նա վստահեցրեց, որ, եթե հետագայում համալիրը մնա ՊՆ-ի կազմում, դրա անունը չի փոխվելու, զինվորական կառույց չի դառնալու, այլ նպատակային է օգտագործվելու: «Մենք մի քանի այդպիսի կառույց ունենք, որոնք ոչ թե զորամաս են, այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններ»,- հավելեց Սեյրան Օհանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ