Հսկողություն փլուզման պատճառով՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին


14:48 , 4 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհին (Մ-8, Վանաձոր (Մ-6  հատման կետ)-Դիլիջան)՝ Ֆիոլետովո գյուղի մոտ,  hոկտեմբերի 3-ին,  տեղի էր ունեցել  քարաթափում։  Փլուզվել էր ճանապարհի վերին շեպը մոտ 400 խմ ՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը։

«Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից ամբողջ գիշեր իրականացրած օպերատիվ աշխատանքի շնորհիվ՝ լուսադեմին ճանապարհն արդեն մաքրվել էր քարերից և ամբողջությամբ երթևեկելի էր։

Սակայն փլուզման վտանգը վերացված չէ։ Իրավիճակը ուսումնասիրելու, վտանգը վերացնելու, նոր քարաթափման հնարավորությունը կանխելու, միջպետական ճանապարհին անվտանգ երթևեկություն ապահովելու համար ճանապարհի վտանգված հատվածում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մասնագետները, ԱԻՆ փրկարար ծառայության, ոստիկանության պատասխանատուներ, ոլորտի այլ մասնագետներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ