Կալանավորված ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի վիճակը վատացել է. փաստաբանների հայտարարությունը


14:30 , 4 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ադրբեջանում կալանավորված մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակի վատացման մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբանները՝ նշելով, որ կնոջ վիճակը ծանր է,  գրում է contact.az-ը։

Ըստ փաստաբանների՝ նրան պահում են ցուրտ խցում, որտեղ տաք ջրի հասանելիություն չկա։ Նման պայմանները նախկինում 4 վիրահատության ենթարկված կնոջ վիճակի վատթարացմանն են հանգեցրել։

Այս իրավիճակից ելնելով՝ ոչ մի երաշխիք չկա, որ Լեյլա Յունուսը կապրի մինչև տարեվերջ, նշել են փաստաբանները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ