14:21 , 4 հոկտեմբեր, 2014Քուրդ կանանց զինվորական ստորաբաժանումը (Կանանց պաշտպանության միավորումն՝ ԿՊՄ) կազմավորվել է դեռ 2012թ․-ին՝ Սիրիայում նախագահ Բաշար Ալ-Ասադի կառավարական զորքերի դեմ մարտնչելու համար։ Այսօր կանաց զինված ստորաբաժանումը 7500 կին զինվորներից է բաղկացած ու պայքար է մղում ԻԼԻՊ-ի դեմ։
Լուսանկարիչ Էրին Թրիբը մեկ շաբաթ անց է կացրել Սիրիայում կանանց զինվորական ստորաբաժանման հետ ու վավերագրել ԿՊՄ անդամներին։ Լուսանկարիչը հիշում է, որ մի անգամ պայթյունի երկու բարձր աղմուկ լսեց առավոտյան ու իր թարգմանչին հարցնելով, թե դա ինչ էր՝ պատասխան ստացավ.
Դա պարզապես ԿՊՄ-ն ու ԻԼԻՊ-ը ողջունում են միմյանց։

Էվին Ահմեդ 28 տարեկան, օգոստոսի 7, 2014թ.
Մենք պետք է ազատ լինենք սիրիական կառավարությունից, մենք պետք է տարածքներն ինքներս կառավարենք՝ առանց նրանցից կախվածություն ունենալու։ Նրանք չեն կարող մեզ պաշտպանել ԻԼԻՊ-ից, մենք ինքներս պետք է մեզ ու մյուսներին պաշտպանենք՝ անկախ ազգությունից ու կրոնական պատկանելիությունից։
Կանանց պաշտպանության միավորման մեջ հավաքագրվում են 18-40 տարեկան կանայք, սակայն նրանց թիմի ամենակրտսեր անդամը 12 ամյա Հեվեդար Մուհամեդն է։ 18 տարեկանից ցածր տարիքի անդամները չեն թույլատրվում կռվել, չնայած նրանք ֆիզիկական պատրաստականություն են անցնում ու օգնում ռազմադաշտից դուրս։

Հեվեդար Մուհամեդ, 12 տարեկան, օգոստոսի 20, 2014թ․
Իմ ընկերները միացել էին ԿՊՄ-ին և ես նույնպես ցանկանում էի միանալ նրանց։ Մայրս սկզբում թույլ չտվեց, որովհետև փոքր էի, սակայն, երբ կրկին խնդրեցի՝ նա համաձայնվեց։ Հայրս ասաց , որ հպարտանում է ինձնով։

Գեներալ Զելալ, 33 տարեկան, օգոստոսի 7, 2014թ․
Ես չեմ ցանկանում ամուսնանալ, երեխաներ ունենալ ու ամբողջ օրը տանը լինել։ Ես ցանկանում եմ ազատ լինել։ Եթե ես ԿՊՄ-ի անդամ չլինեի իմ ոգին կմահանար։ ԿՊՄ-ի զինյալ լինել, նշանակում է իսկապես ազատ լինել։

Սա-ել Մորադ, 20 տարեկան, օգոստոս 20, 2014թ․
Նախկինում բոլոր տղամարդիկ կարծում էին, թե կանայք պարզապես տունն են մաքրում ու դուրս չեն գալիս։ Սակայն, երբ ես միացա ԿՊՄ-ին ամեն ինչ փոխվեց. ես ցույց տվեցի բոլորին, որ կարող եմ զենք բռնել, կարող եմ կռվել խրամատներում ու անել այն ամենն, ինչ նրանք կարծում էին, թե անհնար է կանանց համար։ Հիմա տղամարդիկ փոխել են իրենց կարծիքը իմ ու մյուս կանանց մասին։ Հիմա նրանք տեսնում են, որ մենք հավասար ենք նրանց, և որ նույն կարողություններն ունենք ու երբեմն միգուցե ավելին։ Նրանք հասկանում են, որ մենք ուժեղ ենք ու կարող ենք անել այն ամենն, ինչ նրանք։
Շատերը տարածաշրջանում կարծում են, որ ԿՊՄ-ին ավելի մեծ վտանգ է ներկայացնում ԻԼԻՊ-ի համար, քան զինյալ տղամարդիկ։

Զեվին Բոթան, 20 տարեկան օգոստոսի 7, 2014թ․

Միզգուին Էմրալի, 14 տարեկան օգոստոսի 7, 2014թ․

Նարլենե, 20 տարեկան, օգոստոսի 7, 2014թ․

Ավինար Կոլսեր, 26 տարեկան օգոստոսի 7, 2014թ․

Միզգուին Ռոնահի, օգոստոսի 7, 2014թ․

Էվին Սադակ, 20 տարեկան օգոստոսի 20 2014թ․

Սոսեն Շինգել, 17 տարեկան, օգոստոսի 20, 2014թ․

Շավին Բաչուկ, 26 տարեկան, օգոստոսի 7, 2014թ․

Հասրատ Սահադ, 23 տարեկան, օգոստոսի 7, 2014թ․