Հակառակորդը կրկին սկսել է կրակել հայկական գյուղերի ուղղությամբ. Չորաթան գյուղի բնակիչը հրաշքով է ողջ մնացել


13:06 , 4 հոկտեմբեր, 2014

Shamshyan.com-ը գրում է․

Ադրբեջանցիները կրկին սկսել է կրակահերթ բացել հայկական գյուղերի ուղղությամբ: Նախորդ օրն ադրբեջանական զինուժը հերթական կրակահերթն է բացել Չորաթան գյուղի ուղղությամբ՝ Չորաթանի բնակիչ Արմեն Սահակյանի «ԶԻԼ» ավտոմեքենայի վրա: Արմեն Սահակյանը հրաշքով է ողջ մնացել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը:

«Արմենը մեքենան կանգնեցրել է գետի մոտ եւ իջել, որ ավազ վերցնի: Եթե մեքենայի մեջ լիներ, ողջ չէր մնա կամ շատ լուրջ վնասվածքներ կստանար»,- ընդգծեց գյուղապետը: Կրակոցները շարունակվել են մոտ 3 ժամ: Բարեբախտաբար, այլ վնասներ չկան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ