Աշխարհի ամենածայրահեղ ու սարսափելի բողոքի ցույցերը


12:44 , 4 հոկտեմբեր, 2014

Մարդիկ կառավարության դեմ իրենց բողոքն արտահայտելու տարբեր եղանկներ են մշակել։ Ոմանք բողոքում են խաղաղ ցույցերի, նստադուլների, հացադուլների կամ զինված ապստամբությունների միջոցով, իսկ ոմանք էլ էլ ավելի ծայրահեղ քայլերի են գնում՝ մինչև անգամ ինքնախարազանման գնալով։

10. Տիբեթցիներն ինքնահրկիզում են կատարել  
Самые экстремальные и страшные протесты
Չինաստանը ճնշումներ է գործադրել տիբեթցիների վրա ու զգալիորեն դժվարացրել նրանց կյանքը։ Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մասսայական ոչնչացման զենքերն ավելի ու ավելի ահավոր էին դառնում։ Ներկայումս մարդիկ հաճախ վախենում են բռնակալների դեմ դուրս գալ։ Նրանք գիտեն, որ բողոքի ցույցի դուրս գալու դեպքում նրանց կարող են ձերբակալել, ֆիզիկական ու հոգեբանական ճնշում գործադրել։
Հենց այս հանգամանքներն էլ ստիպել են որոշ տիբեթցիների ծայրահեղ քայլերի գնալ։ Նրանք ինքնահրկիզում կատարեցին բազմաթիվ վկաների ներկայությամբ և մահացան, որպեսզի այս կերպ արտահայտեն իրենց բողոքը։   

Ցավոք, մարդիկ միշտ չէ, որ այսպիսի ակտերից հետո արագ են մահանում։ Երբեմն նրանց տանջանքները կարող են մի քանի օր տևել։ Այդ ցուցարարները խաղաղություն ու բարգավաճում էին ցանկանում իերնց ազգի համար և ծայրահեղ քայլի գնացին իրենց ձայնը լսելի դարձնելու համար։

9. Ռուս նկարիչը Կարմիր հրապարակում իր մաորձապարկը մեխել է գետնին
Самые экстремальные и страшные протесты
Անցյալ տարի Ոստիկանների օրը նկարիչ Պյոտր Պավլենսկին գնաց Կարմիր հրապարակ իր բողոքի ձայնը բարձրացնելու։ Նա հուսով էր, որ իր բողոքը «ժամանակակից ռուսական հասարակության անտարբերության, ապաքաղաքականության և ճակատագրապաշտության» մետաֆոր կծառայի։      Թեպետ առաջին հայացքից թվում է, թե նկարչի մղումներն ազնիվ են, նրա կիրառած մեթոդները չափազանց տարօրինակ էին։ Սկզբում նա հենց հրապարակում  մերկացավ. Ապա նստեց ու մեխեց ամորձապարկը գետնին։

Նրան ձերբակալեցին։ Սա առաջին անգամը չէ, որ այս մարդը ծայրահեղ միջոցների է դիմում։ Նա նախկինում իր բողոքն արտահայտել էր Ռուսաստանի կառավարության կողմից քաղաքացիների դեմ ուղղված ճնշումների դեմ իր մերկ մարմինը փաթաթելով ծակծկող մալուխով։  
8. Ավստալիայի փախստականները կարել են իրենց շուրթերը
Самые экстремальные и страшные протесты
Ավստրալիայի փախստականները հաճախ գտնվում են ճամբարներում կալանքի տակ և համարվում են հանցագործներ։ Այս մեկուսարաններում մարդիկ հաճախ են իրենց բողոքի ձայնը բարձրացնում, քանի որ այնտեղի պայմանները հիմնականում անտանելի են։ Մարդիկ կտրված են իրենց ընտանիքներից ու օրինական փախստականներին մի ողջ հավիտենություն է հարկավոր, որպեսզի լուծեն վիզաների հարցը։ Ավանդական բողոքի ակտերից բացի լինում են նաև տարօրինակ ակտեր։ Օրինակ՝ ճամբարներում պահվող փախստականներից շատերը կարում են իրենց շուրթերը։ 2002-թ.-ին կալանավայրի 58 բողոքարարներ կարեցին իրենց շրթունքները։ 2010 թ.-ին Ծննդյան կղզում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ ևս 10 փախստական կարեցին իրենց շուրթերը։ 2013 թ.-ին ևս Ծննդյան կղզում բողոքի ակցիա անցկացվեց, որի ժամանակ էլ ավելի շատ մարդ կարեցին իրենց շրթունքները։  

7. Հնդիկ գյուղացիները երկու շաբաթ կանգնած մնացին ջրում
Самые экстремальные и страшные протесты
Մի խումբ հնդիկներ դժգոհ էին կառավարությունից։ Այն բնակավայրում, որտեղ այս մարդիկ ծնվել ու մեծացել էին, շուտով պետք է ամբարտակ բացեին։ Արդյունքում այս մարդկանց գյուղը ջրի տակ կանցներ, և նրանք անօթևան կմնային։ Կռավարությունը պնդում էր, որ ամբարտակի բացումը անհրաժեշտ քայլ էր, քանի որ ջուրը չափից շատ էր բարձրանում։ Թեպետ կառավարության փաստարկներն անհիմն չէին, կառավարությունը պարտավոր էր նոր բնակատեղի տրամադրել այն բնակիչներին, ովքեր անխուսափելիորեն տուժելու էին կառավարության գործողությունների հետևանքով։ Այնուամենայնիվ, կառավարությունն ասես թքած ունենար, կառավարության անդամները ոչ մի քայլ չէին ձեռնարկում բնակիչներին նոր օթևանով ապահովելու համար։  
Իրենց բողոքն արտահայտելու համար բնակիչներից շատերը որոշեցին երկու շաբաթ անցկացնել ջրի մեջ։ Ջուրը ծածկում էր նրանց մինչև կրծքավանդակը։ Բնակիչների զրկանքներն էլ ավելի տանջալից էին դարձնում անընդմեջ տեղացող անձրևը, ինչպես նաև ջրում բնակվող արարածները, որոնք կծոտում էին նրան։   
6. Թայլանդցիները արյուն ցողեցին կառավարության  շենքի վրա
Самые экстремальные и страшные протесты
Արյունն օժտված է որոշակի խորհրդանշական նշանակությամբ։ Երբեմն ցուցարարները կենդանիների արյունն են օգտագործում իրենց դժգոհությունն արտահայտելու համար։ Թաիլանդի ցուցարարները ցանկանում էին ցույց տալ համայն աշխարհին, որ կառավարությունը լեգետիմ չէ։ Նրանք շատ ծայրահեղ քայլի գնացին՝ կենդանիների արյան փոխարեն օգտագործելով մարդկային արյուն։
Ցուցարարերը ներխուժեցին այն հիվանդանոցի այն սենյակները, որտեղ դոնորական արյուն էր պահվում և գողանում էին այդ արյունը։ Նրանք ցանկանում էին բավականաչափ արյուն հավաքել, որպեսզի ցողեն այն կառավարական տարբեր շինությունների վրա։ Որոշ կազմակերպություններ հավատ չէին ընծայում այս նախաձեռնությանը և նշում էին, որ ավելի ճիշտ կլիներ դոնորական արյունն օգտագործել ըստ նպատակի՝ պատվաստելով այն հիվանդ մարդկանց, սակայն ցուցարարները  համարում էին, որ դա իրենց տեսակետն առաջ տանելու լավագույն ձևն էր։  

Շարունակելի...