12:15 , 4 հոկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Ուսուցչի օրվան ընդառաջ ՀՀ ՊՆ վարչական համալիրում երեկ տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Պաշտպանության նախարարությունում են մեկտեղվել բազմաթիվ մանկավարժներ, նրանց նախկին աշակերտները, ովքեր այժմ ժամկետային զինծառայողներ են: Ուսուցչի օրվան նվիրված տոնական հանդիսությանը ներկա են եղել հուլիս-օգոստոս ամիսներին հակառակորդի դիվերսիաները հետ մղած և խիզախորեն մարտնչած այն զինծառայողների ուսուցիչները, ովքեր արիաբար մարտիրոսվեցին` սեփական կյանքի գնով պաշտպանելով հայրենյաց սահմանները:
Ողջունելով և շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն է հայտնել մանկավարժներին այն բանի համար, որ նրանց կրթած ու դաստիարակած աշակերտներն, այսօր բարեխղճորեն և պարտքի մեծ գիտակցմամբ ծառայում են հայկական զինված ուժերում` կարողանալով փոքր ուժերով մեծ խնդիրներ իրականացնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ