12:16 , 4 հոկտեմբեր, 2014Աշխարհը լի է առեղծվածային հուշարձաններով, որոնցից շատերը հարյուրավոր ու նույնիսկ հազարավոր տարիների պատմություն ունեն։ Դրանցից այսօր առանձնացրել ենք միայն մի քանիսը, որոնք իսկապես արժե ավելացնել այն վայրերի ցանկում, ուր պետք է այցելել։
1 Մաչու Պիչու, Պերու – Ինկերի այս բնակավայրը կառուցվել է 15-րդ դարում Պերույի Սբ. Հովտում։ Հնագետները հավատացած են, որ այն կառուցվել է ինկերի կայսր Պաչացուտիի համար, որպես անձնական կալվածք։

2 Շեյխ Զայեդ մզկիթը Աբու Դաբիում, Միացյալ Արաբական Էմիրություններ –Այն համարվում է Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող ամենախոշոր ու աշխարհում 8-րդ ամենամեծ մզկիթը։ Մզկիթը կառուցվել է 1996-2007թթ․ ու մահմեդականների պաշտամունքի կարևորագույն կենտրոնն է երկրում։

3 Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան – Այս հրաշագեղ դամբարանը կառուցվել է Մուղալի կայսր Շա Ջահանի կողմից իր կնոջ՝ Մումտազ Մահալի հիշատակին 1632թ․-ին։

4 Կորդոբայի մզկիթ-եկեղեցի, Կորդոբա, Իսպանիա – Այս միջնադարյան մզկիթը կառուցվել է 784թ․ին և 1236թ․-ին վերածվել հռոմեական կաթոլիկ եկեղեցու։

5 Սբ. Պետրոսի եկեղեցին, Վատիկան, Իտալիա – Սբ. Պետրոսի եկեղեցին աշխարհի ամենամեծ եկեղեցին է ու Վերածննդի դարաշրջանի ճարտարապետության հրաշալի օրինակ։

6 Անգկոր Ուաթ, Սիեմ Ռիփ, Կամբոջա – Այս բուդդիստական տաճարի համալիրը աշխարհի խոշորագույն կրոնական հուշարձանն է։ Խմերների արքա Սուրիավարման երկրորդն այն կառուցել է 12-րդ դարում։

7 Բայոն տաճար, Սիեմ Ռիփ, Կամբոջա – Խմերների այս տաճարը կառուցվել է 12-րդ դարի վերջում, ու հայտնի է հսկայական քարի դեմքերի արձաններով, որոնք տեղադրված են տաճարի բազմաթիվ սյուների վրա։

8 Թափված արյան վրա փրկչի եկեղեցին, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան – Եկեղեցին կառուցվել է 1883-1907թթ-ին այն վայրում, որտեղ սպանվել է Ալեքսանդր երկրորդ Ցարը, ում հիշատակին էլ այն նվիրված է։

9 Գեթիսբուրգի ռազմական ազգային զբոսայգի. Գեթիսբուրգ, Պենսիլվանիա – Այս ազգային զբոսայգին կառուցված է Գեթիսբուրգի մարտադաշտի վայրում ու նվիրված է Գեթիսբուրգի ճակատամարտին։
10 Քաղաքային անտիկ պարիսպներ, Դոբրովնիկ, Խորվաթիա – Այս պաշտպանիչ քարե պարիսպները շրջապատել ու պաշտպանել են Դոբրովնիկը 7-րդ դարից ի վեր։
