ՀՀ վարչապետը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը


11:30 , 4 հոկտեմբեր, 2014

11591_am_2Araratnews.am-ը գրում է․

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին և Գերմանիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. .«Հոկտեմբերի 3-ը, հիրավի, պատմական իրադարձություն է, քանզի 24 տարի առաջ այդ օրն իրականություն դարձավ միլիոնավոր գերմանացիների վաղեմի երազանքը` Գերմանիայի երկու հատվածների վերամիավորումը: Այս առիթով հիշատակման է արժանի նաև մեկ այլ պատմական իրադարձություն` Բեռլինի պատի փլուզումը, որի 25-ամյա հոբելյանը նշվելու է այս տարի` նոյեմբերի 9-ին: Հարգելի բարեկամներ, թե՛ բեռլինյան պատի փլուզումը, և թե՛ Գերմանիայի վերամիավորումն այն պատմական իրադարձություններն են, որոնք նշանավորեցին երկաթյա վարագույրի անկումը` կանխորոշելով եվրոպական մայրցամաքի հետագա զարգացումը և իրենց ազդեցությունը թողնելով համաշխարհային գործընթացների վրա: Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, այդ թվում նաև` Արևելյան գործընկերության շրջանակներում: Գոհունակությամբ եմ նշում, որ անկախ Հայաստանի և վերամիավորված Գերմանիայի միջև հարաբերությունները, որոնք շուրջ 22 տարվա պատմություն ունեն, անցած ժամանակահատվածում անշեղորեն զարգացել և ամրապնդվել են` ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ: Սերտ համագործակցություն է ծավալվել մշակութային, գիտակրթական, հումանիտար, ռազմաքաղաքական բնագավառներում: Մենք հանձնառու ենք է՛լ ավելի խթանելու երկկողմ առևտրատնտեսական կապերը: Մեր համագործակցության շրջանակներում մեծապես կարևորում եմ Գերմանիայի կառավարության օժանդակությամբ շուրջ երկուսուկես տասնամյակ Հայաստանում իրականացվող տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ