10:54 , 4 հոկտեմբեր, 20141in.am-ը գրում է․
Գիտնականները պարզել են, որ երբ սնունդն արդեն ախորժալի չի բուրում և օծանելիքի բույրը զզվելի է, ապա դրանք վկայում են լուրջ հիվանդության զարգացման մասին, գրում է The Daily Mail-ը: Ինչպես պարզվել է, հոտերը ճանաչելու հատկությունը կորցրած մարդիկ հաջորդ 5 տարիներին 6 անգամ ավելի հաճախ են մահացել: Հոտառության խանգարումը ինքնին մահվան սպառնալիքը չի ավելացնում, սակայն այն վկայում է լուրջ հիվանդությունների մասին: Երբ մարդը չի ճանաչում վարդի, ձկան, կաշվի, նարնջի, մանանեխի հոտերը, ապա հարկավոր է պատրաստվել մահվան, համոզված են փորձագետները: Փորձին մասնակցած մարդկանց մեծամասնությունը որպես կանոն ճանաչում է 5 հոտերից 4-ը: Կամավորների 20% -ը կարողացել են ճանաչել 2-3 հոտեր, իսկ մոտավորապես 3,5%-ը ճանաչել է միայն մեկ, կամ ընդհանրապես հոտ չի զգացել: 5 տարի անց փորձին մասնակցած 57-85 տարեկան 3000 մարդկանցից 430-ը մահացել են,և դա վեց անգամ ավելի շատ տեղի է ունեցել այն մարդկանց հետ, ովքեր կորցրել են հոտառությունը:

