10:42 , 4 հոկտեմբեր, 2014Newmag.am-ը գրում է․
Ինչու «անաստվածնե՞րը»: Որովհետև նրանցից մեկը մի աստված է կիթառի աշխարհում: Ինչու «աստվա՞ծ»: Որովհետև նրանցից յուրաքանչյուրը ստեղծել է ի′ր տիեզերքը, կիթառի′ տիեզերքը, ի′ր կիթառի տիեզերքը: Ինչու «6 լարի՞» (չշփոթեք վրացական դրամի հետ): Որովհետև դա նրանց միանգամայն բավարարում է մարդկանց հոգիները հեղաշրջելու համար: Ինչու ենք ընտրել կիթառի՞ աշխարհը: Որովհետև Հայաստանում ամեն տանը կա առնվազն 1 դաշնամուր, բայց մեկ կիթառը բաժին է ընկնում 180 հազար բնակչին: Կարծում եք՝ մենք դաշնամուրներին դե՞մ ենք: Ամենևին: Մենք պարզապես կողմ ենք աստվածատուր շնորհքը մարդկանց նվիրաբերող կիթառահարների մասին ամենակարևորն իմանալուն: 6 լարի աստվածների՝ կիթառահարների մասին ամեն ինչ իմանալուն:

Ալ Դի Մեոլա
Ալ Դի Մեոլայի երաժշտությունը լսելիս տպավորություն է ստեղծվում, որ լսում ես միանգամից երկու երաժշտի. նրանցից մեկը նվագում է ֆյուժն երաժշտություն և դա անում է տեխնիկապես անթերի, իսկ մյուսը կատարում է ֆլամենկոյի ու արգենտինական տանգոյի տարրերով լի երաժշտություն և դա անում է քեզ հետ խորհելով: Նա աշխարհի ամենաարագ նվագող կիթառահարներից մեկն է: Նա իր հավատարիմ ունկնդրին շարունակում է զարմացնել իր տաղանդով, մեղեդային լուծումներով և կիթառի բազմաշերտ հնչողությամբ և սա անում է երաժշտության ամենատարբեր ժանրերում:
Եթե լքված եք ու միայնակ, անպայման լսեք «Cafe 1930»
Ջիմի Հենդրիքս
Ջիմին շատ կարճ ժամանակում կարողացավ այնքան նորություն ու թարմություն նվիրել ռոքին, որ իր երգերը մի ամբողջ սերնդի համար դարձան իսկական հիմն: Նա հիմնել է էլեկտրոկիթառի ժամանակակից հնչողությունը: Ռոքի շատ ուղղություններում այսօր «խժռվող» մեծագույն պաշարը կերտող պիոներներից մեկն է նա: Երաժշտական կրթություն չունենալով և նոտաներն անգամ չիմանալով՝ նա կարողանում էր իր կայծակնային գաղափարներն ակնթարթորեն վերածել շռնդալից համերգների:
Եթե կիրքը չի սառել ձեր մեջ, անպայման լսեք «Purple Haze»

Ջոն Մքլաֆլին
Ջոն Մքլաֆլինն այն եզակի երաժիշտն է, որին ընդունում է ամբողջ աշխարհը: Վիրտուոզ կատարող էքսպերիմենտի նվիրյալ և «ջազ-ռոքի» հիմնադիրներից մեկը. ահա նա: Նա մշտապես նոր լուծումներ է փնտրում՝ իր երաժշտությունն արտահայտելու համար: Նա ամենաունիվերսալ կիթառահարներից է. նույն հաջողությամբ նվագում է թե′ տրիոյի, թե′ նվագախմբի հետ:
Եթե երեկոյան տանը մենակ եք կատվի հետ, անպայման լսեք «When love is far away»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ