10:35 , 4 հոկտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Երեկ՝ հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում մեկնարկել է ազատ ոճի բանակային ըմբիշների աշխարհի 29-րդ առաջնությունը:
Մրցաշարի 1-ին օրը մեդալներ էին խաղարկվում տղամարդկանց 57, 61, 65 և 70 կգ քաշային կարգերում: Ստուգատեսին Հայաստանի ազատ ոճի 3 ըմբիշներ են մասնակցում, որոնցից երկուսն երեկ արդեն մրցագորգ ելան:
Հաջող հանդես եկավ 65 կգ քաշային Նարեկ Սանոյանը, ով վստահ ելույթների շնորհիվ հասավ եզրափակիչ ու միայն գլխավոր գոտեմարտում զիջելով մրցակցին՝ դարձավ բանակայինների աշխարհի փոխչեմպիոն և Հայաստանի ընտրանուն հաշվարկային 15 միավոր պարգևեց: Նարեկը վիճակահանության արդյունքներով 1/8-րդ փուլում ազատ էր, ուստի պայքարն սկսեց քառորդ եզրափակչից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ