«Հայկական ժամանակ». ԵԽԽՎ-ում Հերմինե Նաղդալյանի փոխարեն կնշանակեն Ալեքսանդր Արզումանյանի՞ն


08:23 , 4 հոկտեմբեր, 2014

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած վերջին բացասական զարգացումներից հետո իշխանության վերնախավում քննարկվում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին փոխարինելու հարցը:

Այս կարգավիճակի հնարավոր հավակնորդներ են համարվում ՀՀԿ-ականներ Կորյուն Նահապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Արփինե Հովհաննիսյանը:

Կա մի անհավանական-սենսացիոն տարբերակ. խոսում են, թե հնարավոր է այդ պաշտոնն առաջարկվի ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանին՝ որպես փորձառու դիվանագետի»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը: