«Հրապարակ». Սևանի քաղաքապետի որդին 300.000 դոլար է «կրվել» կազինոյում


08:10 , 4 հոկտեմբեր, 2014

«Տևական ժամանակ է մենք տեղեկություն ենք ստացել, որ Սևանի քաղաքապետի`  Ուդոյի տղան խոշոր՝ մոտ 300.000 դոլար  է «կրվել» կազինոյում ու քաղաքապետ հայրիկին դժվար կացության մեջ դրել:

Քաղաքապետի վիճակը, ասացին, այնքան է բարդացել, որ վաճառքի է հանել սեփական տաքսի ծառայությունը:

Սևանում այս լուրից հատկապես են վրդովվել, քանի որ քաղաքապետը մշտապես պարտադրում է բոլորին, որ ներդրումներ անեն «Սևան հիմնադրամ»-ին, որի նպատակն է փոքր-ինչ թեթևացնել համայնքային խնդիրները: Իսկ քաղաքապետն ու քաղաքապետարանն անգործության են մատնվել»,-գրում է թերթը: