Սևամորթ եմ. Դանի Ալվեշ


00:33 , 4 հոկտեմբեր, 2014

էէէէSportStar.am-ը գրում է․

Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշին վրդովեցրել է Բրազիլիայի առաջնության՝«Սանթոս»-«Գրեմիու» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ «Գրեմիուի» երկրպագուները հակառակորդի սևամորթ դարպասապահ Արանյուին կապիկ են անվանել:

«Ինչպե՞ս կարող է Բրազիլիայում ռասիստական տրամադրություն տիրել: Այո, վիրավորանքները ֆուտբոլում եզակի երևույթ չեն: Բայց ռասի՞զմը: Երբե՛ք: Այո, մեր մասին ասում են, որ աֆրիկյան ծագում ունենք: Ես սևամորթ եմ: Մենք սևամորթ ենք: Ռասիզմի դրսևորումները Բրազիլիայում ուղղակի ամոթալի են»,- Lance.net-ը փոխանցում է Ալվեշը խոսքերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ