00:27 , 4 հոկտեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
Ֆերերա քաղաքում ընթացքող Internazionale լրագրողական փառատոնի ժամանակ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի վրա ձվեր են նետել: Այս մասին հաղորդում է իտալական LaPresse-ն:
Մի քանի տասնյակ մարդ, ովքեր ենթադրաբար հարում են «5 աստղ» ընդդիմադիր շարժմանը, նաև սուլել են կառավարության ղեկավարին: Անվտանգության ծառայողներն անմիջապես հեռացրել են օրինախախտներին, իսկ Ռենցին ժպիտով պատասխանել է, որ պատրաստ է երկխոսել բոլոր նրանց հետ, ովքեր ձվերից ավելի լավ փաստարկներ ունեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ