Թուրքիան ոչ մի րոպե չի տատանվի իր տարածքը պաշտպանելու հարցում


23:44 , 3 հոկտեմբեր, 2014

3A958139-B257-4399-956F-88D3BE32351F_mw1024_s_n1in.am-ը գրում է․

Թուրքիան ոչ մի րոպե չի տատանվի, որ պաշտպանի Սիրիայի տարածքում գտնվող իր տարածքը: Այս մասին գրում է Anadolu գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Էրդողանի խոսքերով` Սուլեյման շահի դամբարանը Թուրքիայի`արտասահմանում գտնվող միակ տարածքն է, և աշխարհի ամենահզոր բանակներից մեկը կանգնած է ի պաշտպանություն այդ տարածքի: Այն անհրաժեշտության դեպքում առավելագույն արագությամբ դրա կողքին կհայտնվի: