23:16 , 3 հոկտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Կրծքավանդակի ու մեջքի ցավերից բողոքող տղամարդը բացահայտել է, որ 40 տարի ասեղնաբուժության ասեղը փորում է ապրել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` 60-ամյա Սյու Լոնգը Չինաստանի Ցզյանսի նահանգի Ցզյուցզյան քաղաքից ասեղնաբուժությամբ ստամոքսի ցավերն է բուժել 1974-ին: Ստամոսքի չդադարող ցավերից ազատվելու համար ռազմական բժիշկը նրան առաջարկել է ասեղնաբուժության թերապիա անցկացնել:
Ստամոքսի ցավն անցել է, սակայն տարիներ անց տղամարդու մոտ կրծքավանդակի ու մեջքի սուր ցավեր են սկսվել, և ամեն անգամ բժկի այցելելով` նրան ասել են, որ դա տարիքի հետ կապված ցավ է:
Ցավն այնքան է սրացել, որ բժիշկները ռենտգեն հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում էլ բացահայտվել է փորում մնացած օտար մարմինը: 3 սմ երկարությամբ ասեղը դուրս է հանվել վիրահատական միջամտությամբ:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ