22:50 , 3 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Վերա Բրեժնևան շատէ սիրում իր աղջիկներին՝ Սոնյային և Սառային, ավելին, երգչուհին համացանցում հայտարարել է, որ պատրաստ է երրորդ երեխան ունենալ, գրում է lux.fm-ն:
«Քանի որ մենք արդեն տուն ունենք, ես շատ կցանկանայի, որ այս տանը լիարժեք ընտանիք ապրեր: Եվ որպեսզի այն ընդլայնվեր: Որպեսզի իմ աղջիկները եղբայր կամ քույր ունենային: Համենայն դեպս, ես դրան հոգեպես պատրաստ եմ»,- իր պլաններով կիսվել է երգչուհին:
Հիշեցնենք, որ վերջերս Վերա Բրեժնևան և ռեժիսոր Ալան Բադոևը տեսահոլովակ են նկարահանել, որտեղ երգչուհին ցուցադրել է իր ընտանիքի կանանց երեք սերունդները: