Քիմ Քարդաշյանի քույրը շուտով կարող է միանալ Victoria s Secret-ին


21:39 , 3 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Արևմտյան ԶԼՄ-ներում սկսել են բամբասանքներ հայտնվել այն մասին, որ շուտով Քիմի Քարդաշյանի կրտսեր քույրը` Քենդել Ջեները միանալու է Victoria s Secret-ի «հրեշտակներին»: Հայտնվում է, որ ընկերության ներկայացուցիչներն արդեն պատրաստ են պայմանագիր կնքել Քենդելի հետ, իսկ վերջինս կարող է մասնակցել Victoria s Secret-ի կողմից անցկացվող ամենամյա մեծ շոուին:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչն է խանգարում Քենդել Ջեներին պայմանագիր կնքել, ապա նշվում է, որ նրա մայրը` Քրիս Ջեները չափազանց մեծ հոնորար է պահանջում դրա համար: