Սոլյարին մաշկի քաղցկեղ է առաջացնում


20:49 , 3 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ինչպես տեղեկանում ենք արտասահմանյան ԶԼՄ-ներից, Հիվանդությունների վերահսկողության ամերիկյան կենտրոնն (CDC) իր կայքում հետազոտություն է ներկայացրել, ըստ որի, հաճախակի այցերը սոլյարի մինչև 35 տարեկան մարդկանց համար կարող են 75%-ով մեծացնել մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ ձևի զարգացման հավանականությունը։ Ուսումնասիրողների եզրակացությամբ, սոլյարին առավելապես վտանգավոր է սպիտակամաշկ երիտասարդ մարդկանց համար։

Ըստ արդյունքների`  հատկապես ռիսկային գոտում են գտնվում 18-29 տարեկան երիտասարդները, մասնավորապես՝ սպիտակամաշկ աղջիկները։

Նշվում է, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները կամ սոլյարիում լամպերի ճառագայթումը մաշկի քաղցկեղի առաջացման հիմնական գործոնն է։