18:44 , 3 հոկտեմբեր, 2014
Armlur.am-ը գրում է․
Հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթի ժամանակ քաղաքական միգրանտները բողոքի ակցիա են անցկացրել: Մամեդյարովի ելույթի ժամանակ նրանք դահլիճում բղավել են «Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին»: Այն բանից հետո, երբ ԵԽԽՎ նախագահ Ան Բրասերը ցուցարարներից պահանջել է լռել, նրանք ակցիան լուռ են շարունակել՝ հագնելով Ադրբեջանի քաղբանտարկյալների նկարներով կարմիր շապիկներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ