18:32 , 3 հոկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսին հարկերից խուսափելու գործով կկանգնի իսպանական դատարանի առաջ, հայտնում է AS-ը:
Այսօր` հոկտեմբերի 3-ին, դատարանը մերժել է արգենտինացու և նրա հոր վրայից բոլոր մեղադրանքները հանելու դատախազության միջնորդությունը: Նշենք, որ հայր ու որդի մեղադրվում են 4 մլն հարկ չվճարելու մեջ:
Դատարանն իր որոշումը հիմնավորում է նրանով, որ Մեսսին կարող է տեղյալ եղած լիներ այն ֆինանսական համակարգերից, որոնք կիրառել է իր հայրը հարկերից խուսափելու համար: