Միացյալ Նահանգները որոշում են կայացրել մասնակիորեն հանել Վիետնամին զենքի մատակարարման էմբարգոն


17:00 , 3 հոկտեմբեր, 2014

Միացյալ Նահանգները որոշում են կայացրել մասնակիորեն հանել Վիետնամին զենքի մատակարարման էմբարգոնPanorama.am-ը գրում է.

Միացյալ Նահանգները որոշում են կայացրել մասնակիորեն հանել Վիետնամին զենքի մատակարարման էմբարգոն: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` նման հայտաարությամբ հանդես է եկել պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Վիետնամի ԱԳՆ ղեկավար Ֆամ Բին Մինը Վաշինգտոնում հանդիպման ժամանակ «քննարկել են ռազմածովային անվտանգությանը վերաբերող արտադրանքի փոխանցման ապագան»։

Միևնույն ժամանակ պետդեպի ներկայացուցիչը չի մանրամասնել թե հատկապես որ պաշտպանական արտադրանքի մասին է խոսքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ