«Թող հանեն փողկապներն ու ախպերավարի իրար ձեռք սեղմեն, խոսեն». մտավորականները` հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մասին


16:54 , 3 հոկտեմբեր, 2014

Araratnews.am-ը գրում է․

aaa

Պարզվում է` ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մեր մտավորականներից, հայտնիներից գրեթե ոչ ոք չի պատրաստվում մասնակցել: Նրանց կամ չի հետաքրքրում, կամ Երևանում չեն լինելու: Araratnews.am-ի հետ զրույցում` նաև պարզ դարձավ` շատերն անգամ տեղյակ չեն` հոկտեմբերի 10-ին հանրահավաք է լինելու:

ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն առհասարակ  տեղյակ չէր կայանալիք հանրահավաքից. «Ես ընդհանրապես չեմ մասնակցում հանրահավաքներին, ինձ միշտ հեռու եմ պահել. դրա մեջ ոչինչ չեմ տեսնում»,- ասաց Գուժ Մանուկյանն ու ավելացրեց` իր առողջությունն էլ չի ներում արդեն մասնակից դառնալ:

ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն էլ ասաց` իրեն միայն իր բեմադրությունից հարցնենք. ինքը զբաղված է նոր ներկայացման բեմադրությամբ ու ոչ մի բանի ժամանակ չունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ