16:48 , 3 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Բնապահպանները քննադատել են Ավստրալիայի իշխանություններին, որտեղ սերֆինգիստի վրա մեծ սպիտակ շնաձկան հարձակումից հետո այդ տեսակի երկու ձկներ են սպանվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ավստրալիայի արևմտյան ափին շնաձուկը կծոտել է տղամարդու երկու ձեռքերը: Հայտնի չէ՝ սպանված կենդանիներից որևէ մեկը կապ ունեցե՞լ է այդ միջադեպի հետ:
Բնապահպանները նշում են, որ շնաձկների ոչնչացումը չի կանխի դրանց հարձակումն ապագայում:
Օգոստոսին Արևմտյան Ավստրալիա նահանգի իշխանությունները հրաժարվել էին շնաձկների սպանդի պլանից՝ բնապահպանական գերատեսչությունների առարկությունների պատճառով: