ՀՅԴ-ում կարծում են, որ Եռյակը մանիպուլացիայի է գնում


16:16 , 3 հոկտեմբեր, 2014

Այսպիսի եզրակացության կարելի է հագնել` հետևելով օրվա մամուլին: ՀՅԴ կարկառուն ներկայացուցիչներից մասնավորապես պրն. Աղվան Վարդանյանը, լրատվականներից մեկում տված հարցազրույցում ի պատասխան Ռուբեն Հակոբյանի հեևյալ հայտարարության. «Եռյակն իր քայլերը կուղղի այնպես, ինչպես ժողովուրդն է ցանկանում», -պատասխանել է. «Միշտ ասել եմ, ես երբեք ժողովրդի անունից խոսելու պատասխանատվություն չեմ վերցնի: Բոլոր նրանք, ովքեր ասում են թե հանրահավաք կանենք, ժողովուրդը կգա կասի, թե ինչ անենք հետագայում, դա մանիպուլիացիա է և քաղաքական ուժի հայտարարություն չի»:

Թե որքանով է ճիշտ Վարդանյանը, ժամանակը ցույց կտա: