Դերասան Ռաֆայել Երանոսյանը նոր «Սքոչ ընդ վիսկի» գեղարվեստական ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսին: Նա Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ այս ֆիլմում կոտրվել է այն կարծրատիպը, ըստ որի ինքը կարողանում է ներկայանալ միայն քոմեդի ժանրում: Սիրային տրագիկոմեդիան տղամարդ-կին հարաբերությունների մասին է: Ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են, հիմա տարվում են մոնտաժային աշխատանքներ:
«Ես խաղում եմ համարձակ, կտրուկ որոշումներ կայացնող տղամարդու կերպար: Ի դեպ, ֆիլմում նկարահանվելու համար ներկել եմ մազերս, այսպես, ասած՝ սև գույնը «կոտրել եմ», ինձանից փորձել են եվրոպական ոճի տղամարդ ստանալ»,-մանրամասնեց Ռաֆայելը

