15:42 , 3 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Հոլանդական ֆուտբոլի վետերաններից մեկը՝ Դրիկ Կայտը, հայտարարել է ազգային հավաքականում ելույթների ավարտի մասին:
«Ծանր եմ տանում այս հրաժեշտը: Դադարում եմ լինել Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ, բայց շարունակում եմ մնալ նրա հավատարիմ երկրպագուն»,- De Telegraaf-ի հետ զրույցում ասել է 34-ամյա Կայտը:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «նարնջագույններ»-ի կազմում ելույթները սկսել է 2004 թվականից: 10 տարիների ընթացքում Կայտը 24 գոլ է խփել իր ազգային թիմի կազմում: