15:35 , 3 հոկտեմբեր, 2014Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։

Այս գիշահոտ ծաղիկը հիմանականում աճում է Սումատրայի դաշտերում, սակայն այն հանդիպում է աշխարհի գրեթե բոլոր բուսաբանական այգիներում։ Սա մի հսկայական ծաղիկ է, որը նեխած դիակի հոտ է արձակում։ Հենց այստեղից էլ ծագում է նրա անվանումը։ Ծաղկի բարձրությունը կարող է հասնել երեք մետրի։ Այն անգամ իր գույնով է նեխած դիակ հիշեցնում։ Այս բոլոր զազրելի մանիպուլյացիաները գրավում են միջատներին, որոնք էլ նպաստում են ծաղկի փոշոտման գործընթացին։ Գիշահոտ ծաղկի եզրը նույն ջերմաստիճանն ունի, ինչ մարդու մարմինը, ինչն էլ նպաստում է, որպեսզի հոտն էլ ավելի ուժգին լինի։ Այստեղ կարող եք այս ծաղկի մասին մի տեսանյութ դիտել։
Բրազիլական թափառող սարդը ահռելի է։ Նրա խայթոցը բոլոր մյուս սարդերի խայթոցից ավելի ուժեղ է։ Հայտնի նաև իբրև բանանային սարդ` այն 2007 թվականին գրանցվել է Գինեսի գրքում որպես ամենաթունավոր սարդ: Հիմնականում հանդիպում է Հարավային Ամերիկայում` բանանների մեջ: Բրազիլական թափառող սարդի թույնի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ սերոտոնին, որը խայթոցը դարձնում է շատ ցավոտ: Այն նաև պարունակում է նեյրոտոքսիններ, որոնք առաջացնում են անդամալուծություն, շնչառական խնդիրներ և մահ: Բրազիլական թափառող սարդի թույնը համարվում է բնության Վիագրա, քանզի այն առաջացնում է մի ժամ տևող պաթոլոգիական էրեկցիա: Փորձագետներն ուսումնասիրում են այս թույնը` հուսալով, որ այն կարող է կիրառվել էրեկցիոն խանգարումներ ունեցող հիվանդներին բուժելու նպատակով: Այս միջատի մասին տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Այս մոլախոտը հայտնի է նաև «կարիբյան մոլախոտ» անունով։ Այն հանդիսանում է լողացող ձարխոտ։ Բույսը լողում է ջրի մակերեսի վրա։ Դրա չափերը կրկնապատկվում են մի քանի օրը մեկ։ Արդյունքում լճերը պատվում են 60 սանտիմետրանոց բուսական ծածակոցով։ Այս մոլախոտը կլանում է արևի ճառագայթները, և արևի լույսն ընկնում է ջրի մեջ։ Արդյունքում ջրամբարի բոլոր մյուս բույսերն ու կենդանիները բնաջնջվում են։ Գործնականում անհար է վերացնել այս բույսը։ Եթե այս բույսը կտոր-կտոր անեք, յուրաքանչյուր կտորն աճելով նոր բույս կդառնա։ Ամերիկայում փորձել են ծովոսպի դեմ պայքարել վերամբարձ կռունկի օգնությամբ, սակայն եթե անգամ մի փոքրիկ կտոր ծովոսպ մնա ջրի մեջ, կարճ ժամանակում այն նորից կսկսի աճել, ու ողջ ջուրը կրկին կպատվի այս մոլախոտով։ Ներկայումս հսկայական ծովոսպը հանդիպում է աշխարհի գրեթե բոլոր մասերում և ամայացնում ցանկացած միջավայր, որտեղ այն հայտնվում է։ Վերոբերյալ նկարին նայելով՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե դրանում մի սքանչելի սիզամարգ է պատկերված, մինչդեռ իրականում դա մի ողջ գետ է՝ պատված լողացող ձարխոտով։
Ճակատագրական ընտանեկան անքնությունը սարսափելի հիվանդություն է, որը մինչ օրս հանդիպել է ընդամենը 28 ընտանիքում։ Հիվանդության պատճառով մարդ չի կարողանում քնել, և մարդկությանը հայտնի դեղամիջոցներից և ոչ մեկը չի կարող օգնել հիվանդին։ Հիվանդությունը տևում է առնվազն 7, իսկ առավելագույնը՝ 36 անքուն գիշեր։ Ի վերջո հիվանդը մահանում է։ Վիքիպեդիայում այս հիվանդության հետևյալ փուլերն են նկարագրված. 1. Հիվանդը տառապում է ավելի ու ավելի ծանրացող անքնությունից, խուճապային ցնցումներից ու ֆոբիաներից։ Այս փուլը միջին հաշվով 4 ամիս է տևում։
2. Ցնցումները դառնում են լուրջ խնդիր, և դրանց ավելանում են հալյուցինացիաները։ Այս փուլի միջին տևողությունը 5 ամիս է։
3. Հիվանդը վերջնականապես զրկվում է քնից, արագորեն նիհարում է։ Այս փուլը տևում է մոտ 3 շաբաթ։
4. Հիվանդը դադարում է խոսել և չի արձագանքում շրջակա աշխարհին։ Սա հիվանդության վերջին փուլն է, որից հետո հիվանդը մահանում է։ Այս փուլի միջին տևողությունը կազմում է 6 շաբաթ։

Մարդն ահռելի վնաս է հասնում Երկիր մոլորակին երբեմն իր անփութության, երբեմն վանդալիզմի և երբեմն էլ անտարբերության պատճառով։ Մենք աղտոտում ենք ջուրն ու օդը, կատարում հսկայական ծավալի ծառահատումներ և միջուկային թափոնները թաղում հողի տակ։ Բնությունն ունի մեզ ատելու բոլոր հիմքերը։ Ուստի պետք չէ զարմանալ այն բոլոր համաճարկներից ու համակործանումներից (կատակլիզմ), որոնք դեռևս անհիշելի ժամանակներից ծանրացել են մարդկության ուսերին։