Գ. Համբարձումյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ


14:40 , 3 հոկտեմբեր, 2014

Գ. Համբարձումյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալPanorama.am-ը գրում է․

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Համբարձումյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.

Գագիկ Համբարձույանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրում: