21:34 , 5 սեպտեմբեր, 2012
Երբ անծանոթ մեկը մոտենում է քեզ ու դիմում ոչ քո անունով, զարմանում, ինչ-որ տեղ էլ զայրանում ես` այդ պահին չմտածելով անգամ, որ քեզ նմանեցնում են ինչ-որ մեկին: Որքան էլ մենք ցանկանում ենք լինել մեր «տեսակի» մեջ միակն ու անփոխարինելին, մեկ է, մեզանից յուրաքանչյուրն այս աշխարհում իր նմանակը կամ նմանակներն ունի: Այս ամենը, սակայն, սովորական, առօրյա կյանքում: Վիճակն այլ է շոուբիզնեսյան աշխարհում, երբ մեր հայտնիներից շատերին կարելի է համարել ռուսական հայտնիների հայկական երկվորյակը, մյուսներն էլ իրենք են ձգտում դառնալ այդպիսին: Ներկայացնենք արտասահմանցի հայտնիների հայ երկվորյակներին:
Անդրեյ Մալախով-Հրաչ Մուրադյան
«Բոլշայա Ստիրկա», «Պուստ գովորյատ» հայտնի թոք-շոուներ, որոնք հայտնի դարձրեց կամ որոնց միջոցով ավելի հանրահայտ դարձավ ռուսական հեռուստատեսության ամենավառ աստղերից Անդրեյ Մալախովը: Հայերիս Մալախովը` Հրաչ Մուրադյանը, աստիճանաբար ավելի ու ավելի է կատարելագործվում. միմյանց շատ նման հաղորդավարներ: Եթե փորձենք Արչիին հիշել մինչ «Կիսաբաց լուսամուտները», երբ նա վարում էր «Բաց նախագիծ» թոք-շոուն, դժվար թե կարողանայինք որևէ նմանություն գտնել այս երկու հաղորդավարների միջև: Այսօր, սակայն, իրականությունը բոլորովին այլ է: Միշտ դասական հագնված, մոդերատորի կերպարով, դեմքի նույն միմիկայով մեր հերոսների տարբերությունը թերևս ակնոցն է, որը բացակայում է Հրաչի կերպարում: Աշխատանքային ոճը նույնպես նման է. մոդերատորին բնորոշ արագ մտածողություն, ցանկացած իրավիճակում արագ կողմնորոշվելու կարողություն, սուր լեզու, համարձակ հաղորդավարի կերպար և այլն: Նման պարագայում լավ է, երբ մեր հայտնիները «փորձում են նմանվել» հեռուստատեսային այսպիսի աստղի, ով իսկապես հեռուստատեսային որոշակի ճաշակ է թելադրում: Այլ հարց է` ընդունելի՞ է դա, թե՞ ոչ:
Ջուս-Քսենիա Սոբչակ
Երիտասարդ, կրեատիվ, գժոտ հայտնիներ, որոնք արտաքնապես գրեթե ոչ մի նմանություն չունեն: Ինչ վերաբերում է նրանց գործելաոճին ու առօրյա պահվածքին, նմանություններն առավել քան ակնհայտ են: Երկուսն էլ հայտնի «Reality sհow»-ների հերոսներ էին: Շոուներ, որոնցում երկուսն էլ իրենց ազատ պահվածքով, սուր արտահայտություններով, բավականին բաց տեսարաններով ու անկեղծությամբ հասցրել են զարմացնել, շոկի ենթարկել, նույնիսկ` «զզվեցնել» կամ «ոգևորել» շատ հեռուստադիտողների: Իրական այսպիսի շոուներ վարելու ընտրությունը երկուսի պարագայում էլ արդարացված էր, քանի որ երկուսն էլ չեն տառապում բարդույթներով և անկեղծ են թե իրենց, թե հեռուստադիտողի հետ:
Շարունակությունն` այստեղ