Maroon 5 խմբի մենակատար Ադամ Լևինի Animals երգի տեսահոլովակը արդեն 5-րդ օրն է, ինչ թողարկվել է, և հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել: Ինչպես և ենթադրվում էր, այն հետաքրքրել է բռնության դեմ պայքարի կազմակերպությունը: Ըստ նրանց` տեսահոլովակը «վտանգավոր ուղերձ է պարունակում և քարոզում է բռնություն»:
Տեսահոլովակի սյուժեի համաձայն` երիտասարդ մսավաճառը սիրահարվում է գեղեցիկ գնորդին և հետապնդում նրան` միաժամանակ պատկերացնելով, թե ինչ լավ ժամանակ կարող էին անցկացնել միասին: Տեսահոլովակն ավարտվում է բաց տեսարանով` արյան մեջ շախաղված մարմիններ:
Կազմակերպությունը նշել է, որ չի կարելի խառնել հանցավոր մտադրությունները և ռոմանտիկ զգացմունքները:
