Իրինա Ալեգրովայի երգերի հեղինակի նվերը՝ Ջուսին


14:07 , 3 հոկտեմբեր, 2014

Esem.am-ը գրում է․

Իր երկրպագուներին «գժական» նորություններ խոստացած երգչուհի Ջուսը  հոկտեմբերի 1-ին նոր տեսահոլովակ է նկարահանել:

Հատուկ երգչուհու համար գրված «Love Song» ռոք ոճի երգի հեղինակը Իվան Բաղրամովն է, ում հետ Ջուսը ծանոթացել է իր ավագ գործընկերոջ` Իրինա Ալեգրովայի տանը:

 

Երգչուհու հավաստմամբ` իր համար երգ գրելու ցանկություն Իվան Բաղրամովը վաղուց է ունեցել: «Ես ու Իվանը վաղեմի ծանոթներ ենք: Նա միշտ հիանում էր իմ ձայնային տվյալներով ու ասում, որ ցանկություն ունի ինձ համար ռոք ոճում երգ գրել, որով կարող եմ ձայնային տվյալներս ամբողջությամբ ցույց տալ: Անցյալ տարի նա եկել էր Հայաստան, մենք հանդիպեցինք, ու նա ինձ երկու երգ նվիրեց»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Ջուսը:

 

 Մեկ օր տևած նկարահանումներն ընթացել են Նուբարաշենում և Մոնումենտում:

Ըստ երգչուհու՝ նոր տեսահոլովակի պրեմիերան կկայանա նոյեմբերին:

Ռուս կոմպոզիտորի նվիրած հաջորդ երգը երգչուհին կյանքի կկոչի 2015 թվականին:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ