Apple-ն ու Amazon-ը նախազգուշացրել են «Թոմ և Ջերի»-ում «ռասայական նախապաշարմունքների» մասին


13:19 , 3 հոկտեմբեր, 2014

Amazon-alerta-usuários-por-preconceito-racial-de-Tom-Jerry1in.am-ը գրում է․

Ամերիկյան Apple-ն ու Amazon-ը նախազգուշացրել են «Թոմ և Ջերի» անիմացիոն սերիալում «էթնիկական ու ռասայական նախապաշարմունքների» մասին՝ գրում է USA Today-ը: Ներկայում հանդիսատեսը, ամենայն հավանականությամբ, պետք է երկու անգամ մտածի՝ մինչ Warner Bros.-ի դասական մուլտֆիլմի դիտումը:

Նախազգուշացնող գրությունը հայտնվել է Amazon Prime Instant և iTunes ծառայություններում: Դրանցում մասնավորապես ասվում է, որ կատվի ու մկան մասին կարճամետրաժ անիմացիոն պատմությունները, որ ստեղծվել են 1940-1957-ականներին, կարող են արտացոլել «էթնիկական ու ռասայական նախապաշարմունքներ», որոնք ինչ-որ ժամանակ գոյություն են ունեցել ամերիկյան հասարակությունում: