12:56 , 3 հոկտեմբեր, 2014
Նկատել եք՞, որ մեր էսօրվա քաղաքական դաշտում լիքը խնդալու բան կա.
«Քֆրտիր իշխանությանը, դարձիր ընդդիմություն» և «Քֆրտիր ընդդիմությանը՝ դու իշխանություն ես»: Հա ժողովուրդ մեր «քաղաքական վեհ գործիչները» միակ գործառույթը էսա: Իսկ էն ինչով պիտի զբաղվեն, ոչ ընդդիմությունն ա զբաղվում, ոչ իշխանությունը:
Նայեք ասեմ.
Ընդդիմադիր որ կուսակցության, գործչի, «քաղաքագետի», «Աստղագետի», «Հ/Կ» հավաքները, հանրահավաքներն ու ասուլիսները լսում ես սկսվումա. «Իշխանությւոնը վատնա, սաղ սխալա անում, իշխանություն հեռացիր, իշխանություն դու Բադասխան ես տալու» և վերջանում. «Այ որ մեզ ընտրես ամեն ինչ լավա լինելու».... Էտ ոնց էլի՞՞՞ Էտ դուք համարում եք ձեր քաղաքական ուղենշի կարևոր գերխնդիրը՞՞՞
Իշխանական կուսակցույթանը, որ լսում ես, իրանք ճիշտ են, լավն են, ընդդիմությունը նախանձա: Էս էլ իշխանության ուղեծիրնա՞՞՞ ինքն էլ ախր մի բերան չի ասում «ժողովուրդի համար պիտի անենք», այլ ասում են. «մենք մեր ճիշտ ճանապարհով ենք գնում» ու վերջում չեն մոռանում ասել. «Ժողովուրդնա մեզ ընտրել»:
Հասկանում եք ժող՞ մենք՝ հասարակությունս, գտնվում ենք երկու չմեծացած երեխեքի՝ իշխանության ու ընդդիմության արանքում ու լսում եք, թե ոնցա մեկը մյուսին քըխ ասում:
Մնաց էլ ա մենակ կարանանք նենց անենք, որ մեզ խաղալիքի տեղ չդնեն ու մեզնով խաղան: Չնայած ոնց որ թե տենց էլ կա