Euronews-ը Կիսելյովից հեռու չի մնում


12:28 , 3 հոկտեմբեր, 2014

Կիսելյովի անունն ա հելել, բայց Euronews-ը օրինակ նայում ես՝ սիրտդ խառնում ա։ Ռեպորտաժներ են ցույց տալիս, որտեղ եզդի կանայք պատմում են, թե ինչ վայրենի անասուն են ԻԼԻՊ-ի գրոհայինները, ոնց են իրանց 10-12 դոլարով վաճառել ու խմբակային բռնաբարել։

Հետո մյուս ռեպորտաժն են ցույց տալիս՝ Ուկրաինայի մասին, դրամատիկ պաուզաներով հաղորդում են, որ ԵԱՀԿ-ի առաքելությունը հաստատել ա, որ խախոլների ազգային գվարդիայի կամավորական գումարտակների լքված դիրքերում մարդկանց զանգվածային սպանդավայրեր են հայտնաբերվել ու այդ եղբայրական գերեզմաններում հայտնաբերված դիակների թիվը արդեն հանցել է 400-ը։

Հետո գովազդ ա լինում ու դիկտրի ձայնը էնտուզիաստիկ տոնով հրավիրում է այցելել այդ հրաշալի կրակների երկիր Ադրբեջանը...

Ա ձեր տիրու նանը գրկեմ, այ կեղծավոր եվրոպացիներ, էդ ԻԼԻՊ-ը նո՞ր աչքներիդ փուշը դառա՞վ։ Բա որ սրանից մի տարի առաջ նույն ԻԼԻՊ-ը Սիրիայում ալավի կնանիքին էր բռնաբարում ու Ասսադի զինվորների գլուխն էր կտրում, ինչո՞ւ Եվրոնյուզը ոչ միայն տենց աղիողորմ ռեպորտաժներ չէր պատրաստում, այլ մեղադրում էր բոլոր սմեռտնի գրեխերի մեջ Ասսադին։ Ինչի՞ նույն Եվրոնյուզը, մինչև վերջերս, էդ սաղ տականքային հոտին ոչ մի անգամ ահաբեկիչ չէր ասել, այլ բավարավում էր ապստամբ ու ազատության մարտիկ ձևակերպումներով։

Բա այ Եվրոնյուզ, բա որ խելացի մարդիկ իրանց ճղում էին, որ այ անասուններ, էդ մայդանում կեսը ֆաշիստ ա, որ սրանց ձեռը զենք ընկնի՝ Հարավսլավիա-2 ա լինելու Ուկրաինան, Եվրոնյուզները ցույց էին տալիս թե ոնց էր չարանենգ Բերկուտը գյոզալ ուսանողներին լոմում, ոնց ա Բերկուտը Ինստիտուտսկայա ու Գրուշևսկայա փողոցների վրա մարդկանց գնդակահարում (թեև արդեն ապացուցվել ա, ով Բերկուտը դրա հետ կապ չի ունեցել)։ Մեկ էլ հոպ՝ եվրոնյուզերը անսպասելիորեն նկատեցին, որ ագային գվարդիայի շատ «պատրիոտների» հանդերձանքի վրա նացիստական սիմվոլիկա կա, հոպ՝ իրանց տեղակայման վայրերում եղբայրական գերեզմաններ են հայտնաբերվում՝ գնդակահարված մարդկանցով, որոնց մեջ քիչ չեն խաղաղ բնակիչները, հոպ՝ մեկ էլ հասկացան, որ Մայդանի դեմքը էդքան էլ չքնաղ չէր։

Ու հա, Ադրբեջանի մարդու իրավունքները քննադատելուց ամենևին չեն խորշում նավթադոլարներ ստանալ ու բադրջանի ռեկլամ ֆռացնեն իրանց մոտ։

Ախպեր, ես մի բան գիտեմ, էն որ Քեննեդին ասել էր «Hes a son of a bitch but hes our son of a bitch», է՜... այ էդ կոնտեկտում կարամ ասեմ, որ Եվրոպան ու արևմուտքը երբեք չեն դառնա «наш сукин сын»՝ մեզ համար։ Նրանք մեզ հում-հում կուտեն ու մի հատ օֆ էլ չեն անի։