Իր էպատաժային կերպարներով հայտնի երգչուհի Լեդի Գագան ամուսնացել է: Նման եզրակացության են եկել արևմտյան լրատվամիջոցների ներկայացուցիչները` նրա սիրեցյալ Թեյլոր Քիննիի մատին ամուսնական մատանի նկատելուց հետո:
Երգչուհու և «Վամպիրի օրագիրը» ֆիլմի դերասանի հարսանիքի մասին լուրերը էլ ավելի են թեժացել այն բանից հետո, երբ դերասանի Instagram-ում հրապարակված նկարներից մեկի ներքևում նրա խաղընկերներից մեկը գրառում է թողել այն մասին, որ Թեյլորի մատի ամուսնական մատանին կինոսցենարի մաս չի կազմում, այլ պատկանում է Թեյլորին:
