Ռայներ Մորել. Հայաստանը Վիլնյուսում չասաց «ոչ» ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը


12:03 , 3 հոկտեմբեր, 2014

Panorama.am-ը գրում է․

«Այս օրը Գերմանիայի պատմության համար շատ կարևոր, մեծ ուրախության օր է: 1990թ.-ի հոկտեմբերի 3-ը իր նախապատմությունն ունի, երբ գոյություն ուներ արևմտյան բլոկ և արևելյան բլոկ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Գերմանիայի վերամիավորման տոնին ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Նա նշեց, որ գերմանացիները չէին հավատում, որ երկու Գերմանիաների վերամիավորումը կարող է այդքան արագ կատարվել և դա իսկապես հրաշք էր գերմանացի ժողովրդի համար:

«Արևելյան Գերմանիայում ցույցերը հանգեցրեցին Բեռլինի պատի փլուզմանը և Բեռլինը մեր պայքարի կիզակետն էր: Մարդիկ կարողացան հաղթահարել այդ պատը, չնայած նրանց կարող էին դրա համար գնդակահարել»,-նշեց Ռ.Մորելին:

Անդրադառնալով ՀՀ-ի կողմից Եվրասիական տնտեսական միությանը միանալու հնարավորություններին Մորելը նշեց, որ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկություն հայտնեց միանալու Մաքսային միությանը և սկսեցին համապատասխան փաստաթղթեր նախապատրաստվել:

Նրա խոսքով, դեռևս հայտնի չէ, կանդամակցի արդյո՞ք Հայաստանը Եվրասիական միությանը հոկտեմբերին. «Ես լսում եմ այն ազդանշանները, թե հոկտեմբերին Հայաստանը կմիանա այդ միությանը, սակայն պետք է սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ