Քեմերոնը չհայտարարված այցով Աֆղանստան է ժամանել


11:28 , 3 հոկտեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չհայտարարված այցով Աֆղանստան է ժամանել: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ վարչապետը մտադիր է հանդիպել Աֆղանստանի նոր կառավարության ղեկավարների հետ:

Սեպտեմբերի 29-ին Աֆղանստանի ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ախմաձայն ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը: