«Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը զարգանալու լուրջ ներուժ ունի»


11:12 , 3 հոկտեմբեր, 2014

«Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը զարգանալու լուրջ ներուժ ունի»Panorama.am-ը գրում է․

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իրինեյի, նախօրեի հանդիպմամբ, մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցելությունը Սերբիա։

Սերբիայի պատրիարք Իրինեյը ասել է, որ հայ և սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է ստեղծում՝ երկու երկրների համագործակցության զարգացման համար։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի արտգործնախարարն ու Սերբիայի Պատրիարքը կարևորել են Հայ Առաքելական Եկեղեցու և Սերբ Ուղղափառ Եկեղեցու միջև ձևավորված ջերմ հարաբերությունները։

Հանդիպմանը անդրադարձ է արվել բալկանյան տարածաշրջանի զարգացումներին։

Սերբիայի Պատրիարքը խնդրել է իր բարեմաղթանքները և եղբայրական ողջույնները փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին։

Բելգրադում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սերբիայի Նախագահը նշել է, որ սերբ և հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով, և Բելգրադը քայլեր է ձեռնարկելու՝ ամրապնդելու հայ-սերբական հարաբերությունները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Նախագահ Նիկոլիչին փոխանցել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները և վստահություն հայտնել, որ Սերբիայի ղեկավարի առաջիկա այցելությունը Երևան նոր խթան կհանդիսանա՝ երկու երկրների համագործակության ընդլայնման և խորացման համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ