Մնում է համոզեն Կարո Կարապետյանին, որ հոկտեմբերի 10-ին նա հանկարծ ելույթ չունենա հանրահավաքում


10:16 , 3 հոկտեմբեր, 2014

Պարզվեց, որ նախագահին ամենաշատ ձայնը տվել է ընդդիմադիր ԲՀԿ-­ի պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարոն): Մի կողմից ընդդիմադիր ԲՀԿ-­ականներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը և այլոք քննադատում են իշխանություններին, մյուս կողմից ընդդիմադիր ԲՀԿ-­ական Կարո Կարապետյանը ամենաշատ ձայնն է տալիս իշխանությանը:
Իսկապես որ, շատ ադեկվատ և տրամաբանական իրավիճակում է հայտնվել ԲՀԿ­-ն: 
Մնում է համոզեն Կարո Կարապետյանին, որ հոկտեմբերի 10-ին նա հանկարծ ելույթ չունենա հանրահավաքում: 
Իսկ Կարո Կարապետյանի խոսակցական ոճի և կերպարի մասին ես չեմ խոսի, քանզի այս ոճն ու կերպարը ամենից շատ դուր չի գալիս ԲՀԿ­-ական պատգամավորներին, և թող իրենք էլ գնահատեն իրենց կուսակից ընկերոջ կերպարը:
Ի դեպ, հարգելի ծառուկյանական և լևոնական օբյեկտիվ լրատվամիջոցներ, Կարո Կարապետյանի պահվածքի և հնչեցրած գնահատականներին չանրադառնաք, դա կազդի ձեր օբյեկտիվության, ֆինանսական վիճակի, միգուցե նաև առողջության վրա:
Չեք մոռացել չէ՞, որ Հայաստանում ամենահին թատրոնը եղել է Արտաշատում: