00:12 , 3 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Խանդը կարող է ոչ միայն անքուն գիշերների, այլ Ալցգեյմերի հիվանդության զարգացման պատճառ դառնալ, պնդում են բրիտանացի ուսումնասիրողները: Այս մասին է գրում Mail Online-ը:
Խանդոտ և կամակոր կանայք տարեց հասակում երկու անգամ ավելի շատ են ուղեղի հիվանդություններով տառապում, քան գեղեցիկ սեռի ավելի հանգիստ և հավասարակշռված ներկայացուցիչները:
Կանխատեսումների համաձայն՝ Ալեցգեյմերի և ուղեղի հետ կապված այլ հիվանդությունների աճը 2050-ին մոտ երեք անգամ ավել կլինի, քան ներկա պահին է և կսպառնա արդեն 44 միլիոն մարդու:
Ուսումնասիրությանը 30,40 և 50 տարեկան 800 կանայք են մասնակցել, ովքեր պատասխանել են մի շարք հարցերի, որոնք կապված են անհանգստության, խանդի, մեղքի զգացողության, սթրեսի հետ: Այդ հարցերը նրանց տրվել են յուրաքանչյուր 5 տարին մեկ:
Երբ 38 տարի տևած ուսումնասիրությունն ավարտվել է, 153 կանաց մոտ թուլամտություն է գրանցվել: Նրանց մեծ մասը ուսումնասիրության ժամանակ նյարդային վիճակին վերաբող հարցերից բարձր բալեր է ստացել:
Նայրդային կանայք, որպես կանոն, ավելի ամաչկոտ և փակ են: Ուսումնասիրողների կարծիքով՝ զգացմունքայնորեն անհավասարակշռված մարդիկ ավելի սուր են տանոմ սթրեսը, որն էլ իր բացասական ազդեցությունն է թողնում ուղեղի վրա: Դրանից բացի, նման կանայք, որպես կանոն, ոչ առողջ ապրելակերպ են վարում: