23:23 , 2 հոկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Facebook սոցկայքի օգտատերերի ¼ -ի համար նյարդայնացնող են այն հաղորդագրությունները, որոնք պարծենկոտություն են պարունակում, հայտնում է The Independent-ի, իսկ սոցկայքերում օգտատերերի էմոցիաների վերաբերյալ հարցումը անցկացրել է PromotionalСodes բրիտանական պորտալը:
Շատ օգտատերեր նաև բացասաբար են վերաբերում իրենց ընկերների կողմից վերջիններիս սիրելիների մասին ռոմանտիկ հաղորդագրություններ տեղադրելուն: Facebook-ի հուզականորեն տրամադրված օգտատերերն ազդում են օգտատերերի 26 տոկոսի վրա:
Ցուցակում հայտնվել են նաև նրանք, ովքեր բողոքում են կյանքից` 22 տոկոս, նրանք ովքեր հաճախ են ստատուսներ գրում` 19 տոկոս, ինչպես նաև կենդանիների և ֆիտնեսի սիրահարները:
Հավելենք, որ պորտալը չի նշում, թե քանի հոգի են մասնակցել հարցմանը: