Սպիտակամորթ ամերիկուհին ունեցել է սևամորթ երեխա


22:45 , 2 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ինչպես գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները,  ԱՄՆ սպիտակամորթ բնակչուհին,  որը սևամորթ երեխա է ունեցել,  դատի է տվել սերմնահեղուկի բանկին:

Կինը պնդում է,  որ ընկերությունն իրեն սխալմամբ տվել է աֆրոամերիկացի դոնորի սերմնահեղուկով  №330  սրվակը՝  №380-ի փոխարեն: Այժմ նա և իր սպիտակամորթ զուգընկերը մուլատ երեխա ունեն:

Նշվում է,  որ նրանք վախենում են,  որ իրենց դուստր Փեյթոնն իրեն անհարմար կզգա սպիտակամորթ համադասարանցիների շրջանում և նրա համար ավելի դժվար կլինի իրեն նույնականացնել իր ընտանիքի հետ:

Սերմնահեղուկի բանկը մինչ դատը չի մեկնաբանում իրավիճակը: